Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ աշխատակիցները պարգևատրվեցին ՀՀ Նախագահի կողմից

ԵՊԲՀ աշխատակիցները պարգևատրվեցին ՀՀ Նախագահի կողմից

Ս/թ մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրերով Հանրապետության տոնի կապակցությամբ բնական գիտությունների, կիրառական տեխնոլոգիաների, մանկավարժության, առողջապահության և այլ ոլորտների առաջատար մի շարք մասնագետներ պարգևատրվեցին պատվավոր կոչումներով և մեդալներով:

 

Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3 աշխատակիցներ ևս պարգևատրվողների թվում էին.

 

ԵՊԲՀ գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, «Նոր հայկական բժշկական հանդես» գիտաբժշկական պարբերականի գլխավոր խմբագիր, բ.գ.դ., պրոֆեսոր Արտո Զիլֆյանին Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար շնորհվեց ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում:

 

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր Լիդա Սահակյանին Հանրապետության տոնի կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար շնորհվեց ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում:

 

ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ռզգան Շմոյանը Հանրապետության տոնի կապակցությամբ, առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով:

 

Սրտանց շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ ստացած պատվավոր կոչումների և մեդալի կապակցությամբ ու մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ:

Սկզբնաղբյուր. ysmu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ